Բաքվից Երևան է վերադարձել 2 ռազմագերի: Քիչ առաջ «Լուրերին» հաստատեցին կառավարությունից: Վարորդ Արամայիս Տոռոզյանը և զինծառայող Արթուր Նալբանդյանը կորել էին հուլիսին՝ Սյունիքում՝ Սև լճի տարածքում։
ԱԱԾ-ից «Լուրերին» հայտնեցին նաև, որ նրանց փոխարեն ադրբեջանական կողմին է փոխանցվել Արցախում կալանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևը, որն օգոստոսի 25-ին ապօրինի հատել էր սահմանն ու մտել Արցախի Մարտակերտի շրջանի տներից մեկը։
Գերիների վերադարձը ՀՀ տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ։