Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը տնօրենի նոր պաշտոնակատար ունի:
Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այց է կատարել «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ:
Նախարարի պաշտոնակատարն աշխատակազմին է ներկայացրել ԲԾԻԳ-ի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Եսոյանին, ապա աշխատակազմի հետ առաջիկա անելիքների ու 2021 թվականին գրասենյակի գործունեության նախանշած ուղղությունների վերաբերյալ խորհրդակցություն անցկացրել:
Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակում ծրագրերը պետք է կյանքի կոչվեն ճիշտ գործիքակազմի կիրառման, օբյեկտիվ մրցույթների իրականացման, կապալառուների ու ներդրողների ներգրավման միջոցով:
Ռոմանոս Պետրոսյանը վստահություն է հայտնել, որ կունենանք արդյունավետ գործող կառույց՝ պատասխանատու աշխատաոճով ու յուրաքանչյուր աշխատակցի անհատական ջանքով՝ ի նպաստ մեր պետության, շրջակա միջավայրի ու ՀՀ քաղաքացու։