Սյունիքում երեկ տեսանք խուլիգանական պահվածք, հետևաբար մասնակիցները պետք է բերման ենթարկվեին՝ հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
Նա հիշեցրել է, որ երեկ ակցիաների ընթացքում հայհոյել են ոչ միայն վարչապետին, այլև այն քաղաքացիներին, որոնք աջակցում են նրան: Հրաչյա Հակոբյանին զարմացնում են դիտարկումները, թե բիրտ ուժ է կիրառվում: Ըստ պատգամավորի՝ օրինազանցները պարզապես պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
«Իրենք այդքան ժամանակ ունեին հրապարակներում ժողովրդի մոբիլիզիացիա կազմակերպելու, չկարողացան, հիմա մաուգլիի շակալների նման հարմար առիթ են փնտրում, որ մի տեղ մի բան լինի... Ասում են՝ մենք սյունեցու կողքին ենք: Դուք սյունեցո՛ւ կողքին չեք, դուք խուժանի՛ կողքին եք, որտեղ հայհոյանք, սպառնալիք հնչի՝ ասեն՝ Փաշինյանին կվերացնենք, դուք է՛դ մարդկանց կողքին եք, որովհետև դուք խուժան եք: էս դրսևորումը պարտվողի վարքագիծ է: Եթե նրանք վստահ են, որ հաղթելու են, նրանք հանգիստ կգնան ընտորւթյան»,- ասել է պատգամավորը: