Չեխիայի համար լուրջ ցնցում էր Ռուսաստանից 20 չեխ դիվանագետի, այդ թվում՝ փոխդեսպանի արտաքսումը: Պրահան խոստովանել է, որ պատասխանի սպասում էր, բայց ոչ այդքան կոշտ: Մոսկվան այդկերպ պատասխանել է Չեխիայից Ռուսաստանի 18 դիվանագետի արտաքսմանը, հայտնում է Eadaily-ն:
Ըստ արտգործնախարար Յան Համաչեկի՝ Ռուսաստանում Չեխիայի դիվանագիտական առաքելությունը կաթվածահար է եղել: Նրա հաղորդմամբ՝ փակվել է դեսպանատան ամբողջ տնտեսական վարչությունը, և առայժմ շարունակում է աշխատել միայն հյուպատոսական բաժինը:
Մոսկվայում Չեխիայի դեսպանատունն ունի 60 աշխատակից, իսկ Պրահայում Ռուսաստանի դեսպանատունը՝ 120: