Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանը խորհրդարանում իր թեկնածության ներկայացման ժամանակ խոսեց դատական իշխանությունում տեղի ունեցող թե՛ դրական, թե՛ բացասական գործոնների մասին՝ նշելով, որ արդար դատարանի հանրային լայն ընկալում չկա:
«Ի՞նչ անել հարցի պատասխանը որոնելիս. մենք հասել ենք արդեն դատաիրավական բարեփոխումների չորրորդ փուլ, շենքեր ենք կառուցում, բաց հաշվետվողականության համակարգի ապահովման տեսանկյունից համակարգեր ենք ստեղծում: Զարգացման տեսանկյունից հասել ենք այն աստիճանի, որ այսօր մեր ավտոմատացված համակարգերը ոչ թե լավն են, այլ լավից լավը»,- նշեց Մկրտչյանը: