Պայթյուն է որոտացել Հյուսիսային Հոլանդիայի Բովենկարպսել քաղաքում՝ COVID-19-ի փորձարկման կենտրոնի մոտ, ինչի հետևանքով շենքի ապակիները կոտրվել են՝ հաղորդել է euronews-ը՝ վկայակոչելով Նիդերլանդների ոստիկանությանը: Պայթյունը տեղի է ունեցել վաղ առավոտյան, և տուժածներ չկան: Հետքննվում են կատարվածի պատճառները:
Հունվարին էլ, սահմանափակումների դեմ բողոքի ակցիայի ժամանակ, հրկիզվել էր Ուրկ քաղաքի COVID-19-ի փորձարկման կենտրոնը:
Կորոնավիրուսի պատճառով լոքդաունի միջոցառումները բողոքի ցույցեր և քաղաքացիական անկարգություններ են առաջացրել Նիդերլանդների ամբողջ տարածքում: