Պաշտոնը թողնելուց հետո չեմ զբաղվելու քաղաքականությամբ: Այդ մասին խորհրդարանում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանի հարցին, ասաց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը:
«Չեմ զբաղվելու, քանի որ ոչինչ չեմ հասկանում քաղաքականությունից: Չունեմ համապատասխան կրթություն, քաղաքագետ չեմ: Քաղաքականությամբ պետք է զբաղվեն պրոֆեսիոնալները»,- նշեց նա:
ԲԴԽ նախագահի խոսքով՝ ԲԴԽ նախագահի պաշտոնը թողնելուց հետո, երբ այլևս չի լինի նաև դատավոր, ամենայն հավանականությամբ, կզբաղվի կա՛մ գիտամանկավարժական գործունեությամբ, կա՛մ փաստաբանությամբ: