Այսօր Վայրի բնության համաշխարհային օրն է՝ տեղեկանում ենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Ֆեյսբուքի էջից:
Օրվա ընտրությունը կապված է 1973 թ. հետ։ Այդ տարի մարտի 3-ին ընդունվեց անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների առք ու վաճառքը կարգավորող կոնվենցիան։
Վայրի բնության համաշխարհային օրը ևս մեկ անգամ ընդգծում է բնության անգնահատելի դերը մարդու կյանքում և կոչ է մարդկությանը՝ ևս մեկ անգամ ուշադրություն դարձնելու վայրի կենդանական ու բուսական աշխարհի պահպանությանը։
Նախարարությունը ներկայացրել է կարճ տեսաֆիլմ 2020 թվականին ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանվող տարածքներում արված լավագույն կադրերից: