87 տարեկանում վախճանվել է ամերիկացի հանրահայտ հեռուստահաղորդավար Լարի Քինգը: Այս մասին տեղեկություն է տարածվել լրագրողի Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում:
Լարի Քինգը մահացել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում:
Հեռուստահաղորդավար Լարի Քինգը հայտնի էր դարձել իր Larry King Live շոուի շնորհիվ: Նա ավելի քան 50 հազար հարցազրույց է վարել:
Հունվարի սկզբին հայտնի էր դարձել, որ Լարի Քինգը հոսպիտալացվել էր կորոնավիրուսի ախտով: Հեռուստահաղորդավարը 2017-ին պատմել էր թոքերի քաղցկեղի դեմ պայքարի մասին: