Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են իրականացվել Երևանի տարբեր փողոցներում:
Բողոքող քաղաքացիները փակել են կենտրոնի բանուկ խաչմերուկները: Փակ են եղել Մաշտոցի պողոտան, Աբովյան, Խանջյան փողոցները, Սայաթ-Նովայի, Բաղրամյան և Մյասնիկյան պողոտաները:
Ոստիկանները ակցիայի մասնակիցներից մի քանիսին բերման են ենթարկել: