• Հայ
  • Eng
  • РУС
ՀՀ ՊՆ-ն հերքում է սահմաններին լարվածության և կրակոցների մասին լուրերը ՀՀ ՊՆ-ն հերքում է... 23:20
Ներքաղաքական իրավիճակի լիցքաթափում | Հանրային քննարկում Ներքաղաքական իրավիճակի լիցքաթափում |... 22:23
Հորդորում ենք տուրք չտալ ստահոդ աղբյուրների տեղեկություններին և զերծ մնալ դրանց տարածումից. ԱԱԾ Հորդորում ենք տուրք չտալ... 16:54
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 15:3102 Դեկ, 2020

Վարչապետը ՀԱՊԿ նիստում առաջնահերթ է համարել ցանկացած սադրանքի բացառումն ու գերիների և զոհվածների մարմինների փոխանակումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստին: Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղըզստանի նախագահի պաշտոնակատար Թալանթ Մամիտովը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է.

«Հարգելի նախագահող,
Հարգելի գործընկերներ,
Հարգելի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար,

Ուրախ եմ ողջունել ձեզ այսօրվա հանդիպմանը, որն ամփոփում է Ռուսաստանի Դաշնության նախագահությունը մեր կազմակերպությունում: Ռուսաստանի նախագահության առաջնահերթություններն ուղղված էին ՀԱՊԿ զարգացման հրատապ խնդիրների լուծմանը և մեր համագործակցության բարելավմանը: Մենք շնորհակալ ենք բոլորիս համար դժվար այս ժամանակահատվածում կատարված աշխատանքի համար:

Ես կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել Ստանիսլավ Վասիլիի Զասին և ՀԱՊԿ ամբողջ քարտուղարությանը` այսօրվա հանդիպումը հեռակա կազմակերպելու և, ընդհանուր առմամբ, համաճարակի պայմաններում իրականացվող աշխատանքի համար: Եվ, իհարկե, օգտվելով առիթից, կցանկանայի ողջունել Ղրղզստանի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Թալանթ Մամիտովին, ով առաջին անգամ է մասնակցում մեր կազմակերպության նիստին:

Սիրելի բարեկամներ,

Հայ ժողովրդի համար վերջին երկու ամիսները եղել են ագրեսիայի դիմակայության շրջան: Ադրբեջանը, որին աջակցում էին Թուրքիան և Մերձավոր Արևելքից հավաքագրված ահաբեկիչ վարձկանները, պատերազմ սանձազերծեց հայ ժողովրդի դեմ:
Ինչպես ձեզ հայտնի է, Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ դադարեցնել ռազմական գործողությունները և պայմանավորվել իրավիճակի լարվածության նվազեցման միջոցառումների շուրջ:

Արդեն ավելի քան երեք շաբաթ է ռազմական գործողություններն ավարտվել են: Հակամարտության գոտում տեղակայված են ռուս խաղաղապահները: Սակայն այսօր էլ մենք դեռևս ունենք մի շարք անհետաձգելի խնդիրներ:

Առաջին հերթին, դա ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև մահացածների մարմինների փոխանակումն է և անհայտ կորածների ճակատագրի պարզումը: Դրանք հարցեր են, որոնք ենթակա չեն հետաձգման: Հայկական կողմը պատրաստ է ինտենսիվացնել իր գործողություններն այս գործընթացի արագացման և դրա արդյունավետության բարձրացման համար: Միաժամանակ, անհրաժեշտ է բացառել ռազմագերիների և պահվող անձանց նկատմամբ բռնությունն ու նրանց արժանապատվությունը ոտնահարող դեպքերը:

Երկրորդը՝ պայմաննհերի ստեղծումն է արցախցիների՝ իրենց տներ վերադարձի, Լեռնային Ղարաբաղում բնականոն կյանքի վերականգնման համար: Մարդիկ պետք է վստահ լինեն, որ իրենք անվտանգության մեջ են և կարող են շարունակել ապրել իրենց հողում: Մի քանի տասնյակ հազար արցախցիներ արդեն վերադարձել են իրենց տներ և մենք գործադրում ենք բոլոր ջանքերը՝ մեր հայրենակիցներին օգնելու և աջակցելու համար:

Բացի այդ, անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել ադրբեջանական զորքերի կողմից զբաղեցված տարածքներում գտնվող հայ ժողովրդի մշակութային ու կրոնական հուշարձանների պաշտպանության համար:

Ի վերջո, կարևոր է ապահովել տրանսպորտային հաղորդակցության անվտանգ գործունեությունը: Անհրաժեշտ է բացառել ցանկացած սադրանք և ստեղծել նորմալ պայմաններ Արցախի ժողովրդի կենսագործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների գործառնության համար: Իմ կողմից նշված բոլոր միջոցառումները, ներառյալ տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, անհրաժեշտ են երկար և հուսալի խաղաղության ամուր հիմք ստեղծելու համար:

Հարգելի գործընկերներ,

Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Արցախի ու Հայաստանի միջև կապն ապահովող Լաչինի միջանցքով տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբն այսօր հանդիսանում է այս տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման երաշխավորը: Այս առումով, ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բացառիկ դերը: Ռազմական գործողությունների 44 օրվա ընթացքում մենք եղել ենք մշտական կապի մեջ և քննարկել անհրաժեշտ քայլերը՝ արյունահեղության դադարեցման և մարդկանց կյանքը պաշտպանելու համար: Վլադիմիր Վլադիմիրիի հետ այսօր ևս սերտորեն աշխատում ենք այնպիսի խնդիրների լուծման համար, ինչպիսիք են անհետ կորածների որոնումը, ռազմագերիների, պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակումը:

Ելույթիս վերջում ցանկանում եմ շնորհավորել Տաջիկստանին՝ ՀԱՊԿ նախագահությունն ընդունելու կապակցությամբ: Ցանկանում եմ հավաստիացնել, որ Հայաստանը հանձնառու է Տաջիկստանի նախագահության առաջնահերթությունները կյանքի կոչելու ուղղությամբ համատեղ ակտիվ աշխատանքների իրականացմանը:

Շնորհակալություն ուշադրության համար»։

Նիստի ընթացքում քննարկվել են կազմակերպության շրջանակում դաշնակցային փոխգործակցությանը, ՀԱՊԿ-ի շարունակական արդյունավետության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ու միջազգային անվտանգության արդիական խնդիրների շուրջ:

facebook icon twitter icon
Լրահոս
  • ԵՄ կեցվածքը Թուրքիայի հանդեպ շողոքորթ քաղաքականություն է. իսպանացի եվրապատգամավոր 23:5407 Մար, 2021
  • Ադրբեջանում ուդիները վախենում են խոսել ինքնության մասին, Հայաստանում ազատորեն ապրում են հայերի կողքին 23:3007 Մար, 2021
  • ՀՀ ՊՆ-ն հերքում է սահմաններին լարվածության և կրակոցների մասին լուրերը 23:2007 Մար, 2021
  • Եզդիների հարցն Իրաքում ու Հայաստանի աջակցության հնարավորությունները 22:5707 Մար, 2021
  • Հայաստանում կորոնաթվերն աճում են. արդեն գրանցվել են նաև կրկնավարակի դեպքեր 22:0007 Մար, 2021
  • Ներքաղաքական իրավիճակի լիցքաթափում | Հանրային քննարկում 21:5207 Մար, 2021
  • Իշխանության ու ընդդիմության այս շաբաթ արտաբերած գլխավոր տողերն ու քաղաքական գործընթացների տողատակերը 21:2207 Մար, 2021
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում 21։00 | 07.03.2021 21:0007 Մար, 2021
  • Արցախցին պատրաստ է պատերազմի, բայց աշխարհին խաղաղության է կոչում 20:3107 Մար, 2021
  • Արցախի նախագահն այցելել է Մարտունու Կարմիր Շուկա համայնք 20:0707 Մար, 2021
  • Գևորգ Ղազարյանը մկանային վնասվածք է ստացել. նա խաղադաշտ կվերադառնա մեկ ամսից ոչ շուտ 19:3007 Մար, 2021
  • «Բարսելոնան» նախագահ է ընտրում. առաջին անգամ քվեարկությանը մասնակցել է Լիոնել Մեսսին 18:3007 Մար, 2021
  • Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Լոռու մարզերում ձյուն է տեղում 17:4507 Մար, 2021
  • Հորդորում ենք տուրք չտալ ստահոդ աղբյուրների տեղեկություններին և զերծ մնալ դրանց տարածումից. ԱԱԾ 16:5407 Մար, 2021
  • Հայաստանի սահմանը մեր զինված ուժերի և սահմանապահ ժողովրդի կողմից լիարժեք պաշտպանվում է. Հայկ Չոբանյան 16:0107 Մար, 2021
  • ՊՆ-ն հորդորում է ձեռնպահ մնալ չստուգված, կեղծ տեղեկատվություն տարածելուց 15:4807 Մար, 2021
  • Շուռնուխում հանդիսավոր կերպով բարձրացվում է 30 մետրանոց հայկական դրոշը 14:5707 Մար, 2021
  • «Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիրից առևանգվել են բոլոր հուշարձանների մետաղյա պատկերները 14:5007 Մար, 2021
  • Ճապոնիայում Ռուստամ Բադասյանը ներկայացրել է Արցախում կատարված ռազմական հանցագործությունները 14:4007 Մար, 2021
  • Արմեն Սարգսյանը հանդիպել է Վահրամ Բաղդասարյանի հետ 14:0607 Մար, 2021
  • Օդի ջերմաստիճանը մարտի 8-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով 13:4707 Մար, 2021
  • Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք 13:3207 Մար, 2021
  • Ասֆալտապատումից բացի խրախուսվում է նաև սալարկման եղանակը 13:1807 Մար, 2021
  • Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում տեղում է ձյուն. ԱԻՆ 12:5007 Մար, 2021
  • Այսօր Երևանի մետրոպոլիտենը նշում է 40-ամյակը 12:1407 Մար, 2021
  • Մենք պետք է բազմապատկենք իրականացվող ծրագրերի ծավալները. Հայկ Չոբանյան 12:0207 Մար, 2021
  • Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 234 նոր դեպք 11:4607 Մար, 2021
  • Պաուլո Ֆոնսեկայի ընտրած 21 ֆուտբոլիստների շարքում է նաև Մխիթարյանը 11:1207 Մար, 2021
  • Թարմացում. 07.03.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 422 նոր դեպք, առողջացել է 130 մարդ 10:5407 Մար, 2021
  • Ավտովթար Հալաբյան փողոցում. կա երկու զոհ 10:2207 Մար, 2021

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2020 [email protected]

[email protected]։ Երևան, Նորք 0047, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015