Այսօր Միացյալ Նահանգներում մեկնարկում են նախագահի ընտրությունները: Երկրի գերագույն պաշտոնի համար պայքարում են հանրապետական Դոնալդ Թրամփն ու դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Ձայների հաշվարկը սովորաբար մի քանի օր է տևում, բայց հաճախ հաղթողը հայտնի է դառնում արդեն քվեարկությանը հաջորդող գիշերը:
Այս անգամ կորոնավիրուսի համաճարակի պատճառով շատ ընտրողներ իրենց քվեաթերթիկները փոստով են ուղարկել, և դրանց հաշվարկը կարող է ավելի երկար տևել՝ մի քանի օր կամ նույնիսկ շաբաթներ: Վաղաժամ քվեարկությանն իրենց քաղաքացիական պարտքը կատարել է մոտ 99 միլիոն մարդ:
Բայդենը և Թրամփը ընտրություններից առաջ վերջին օրը փորձեցին իրենց կողմը գրավել ընտրողներին առանցքային նահանգներում, որոնց ձայները կարող են որոշիչ դառնալ, և հորդորեցին իրենց կողմնակիցներին մասնակցել քվեարկությանը: