Օգոստոսի 7-ին տեղի ունեցավ Վաղարշապատի նորոգված անձնագրային բաժանմունքի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ու Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։
Ոստիկանության պետը, քաղաքապետը և ոստիկանության բարձրաստիճան սպաները շրջեցին նորաբաց բաժանմունքում և ծանոթացան պայմաններին։
Բաժանմունքը հագեցած է համապատասխան տեխնիկայով և հարմարություններով` քաղաքացիներին մեկ պատուհանով բարձրորակ ծառայություն մատուցելու համար։
Ոստիկանության պետը ողջունեց անձնագրային բաժանմունքի աշխատակիցներին, շնորհավորեց նրանց ու մաղթեց արդյունավետ աշխատանք։