ՀՀ ԱԺ պատգամավոր, ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ՀՀ Արմավիրի մարզի Ակնալճի եզդիական սրբատեղիում մարզպետ Համբարձում Մաթևոսյանի, եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ մասնակցել է Շանգալի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը:
«Այսօր ՀՀ Արմավիրի մարզի Ակնալճի եզդիական սրբատեղիում մարզպետ Համբարձում Մաթևոսյանի, հայ-եզդիական բարեկամության անկյունաքար, լուսահոգի Միրզա Սլոյանի ազգականների և եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ մասնակցել եմ Շանգալի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը և ծաղիկներ խոնարհել Իրաքում ԴԱԻՇ-ի հրոսակների կողմից իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին»,- գրել է պատգամավորը: