Իրանը չի կարող իրեն թույլ տալ փակել պատժամիջոցների պատճառով ճգնաժամում հայտնված տնտեսությունը, չնայած երկրում կորոնավիրուսի վարակի բարձր ցուցանիշների առկայությանը՝ գրում է BBC-ն:
Իրանը պետք է շարունակի «տնտեսական, սոցիալական ու մշակութային գործունեությունը»: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հեռուստատեսությամբ հեռարձարկված՝ համավարակի թեմայով հրավիրված հանդիպմանը:
«Ամենապարզ լուծումը կլինի բոլոր ձեռնարկությունների ու բիզնեսների փակումը, սակայն հաջորդ օրը մարդիկ բողոքի ցույցեր կկազմակերպեն երկրում ստեղծված քաոսի, սովի պատճառով»,- հայտնել է Իրանի ղեկավար Հասան Ռոհանին:
Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ վերջին 24 ժամում Իրանում վարակից մահացել է 188 հիվանդ՝ մահացության ընդհանուր ցուցանիշը հասցնելով 12635-ի: