Կորոնավիրուսի համավարակի ֆոնին Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի բնակիչ Շանկար Կուրադեն ոսկե պաշտպանիչ դիմակ է պատվիրել իր համար, որն արժի գրեթե 4000 դոլար՝ գրում է РИА Новости-ն:
«Ոսկե դիմակի գաղափարն ինձ մոտ ծագեց այն ժամանակ, երբ մի մարդու տեսա, որն արծաթե դիմակ էր դրել: Քանի որ ոսկի և ոսկե զարդեր կրել սիրում եմ, ես որոշեցի՝ ինչու ոսկե դիմակ չկրել: Այդ ժամանակ ես տեղացի ոսկերիչին խնդրեցի ինձ համար ոսկե դիմակ պատրաստել: Այն կշռում է մոտ 2.5 կգ, որի համար վճարել են 3870 դոլար»,- հայտարարել է Կուրադեն:
Հնդկաստանի բնակիչը նշել է, որ ոսկե դիմակի վրա շնչելու համար անցքեր են արվել: