ԱՄՆ ռազմածովային ուժերը «Ռոնալդ Ռեյգան» և «Նիմից» երկու ավիակիրները մի քանի ռազմանավերի ուղեկցությամբ ուղարկել է Հարավչինական ծով, որտեղ Չինաստանը ռազմածովային վարժանքներ է իրականացնում: Թեմային է անդրադարձել The Wall Street Journal-ը:
Պարբերականի հավաստմամբ՝ ամերիկյան ռազմանավերն ուղարկվել են տարածաշրջանում Չինաստանին ռազմական ուժի հզորացման վերաբերյալ ԱՄՆ իշխանությունների դժգոհությունն արտահայտելու համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չինաստանը հայտարարել էր հուլիսի 1-5-ը Հարավչինական ծովում զորավարժություններ անցկացնելու մտադրության մասին: Նախօրեին էլ Միացյալ Նահանգների Պաշտպանության նախարարությունը մտահոգություն էր հայտնել այդ կապակցությամբ:
Ամերիկյան կողմը նշել էր, որ զորավարժությունների շրջանն ընդգրկում է վիճահարույց ջրային ու ցամաքային տարածքներ: