Վանդալները Կոպենհագենում Ջրահարսի քանդակի պատվանդանի վրա սև ներկով գրել են «Ռասիստական ձուկ»՝ հայտնում է АР-ն: Դեռ ոչ ոք չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:
Անդերսենի հեքիաթի հերոսուհու՝ Ջրահարսի արձանը, տեղադրվել է 107 տարի առաջ և բազմիցս ենթարկվել վանդալների ու քաղաքական ակտիվիստների հարձակումներին: Նրան պոկել են պատվանդանից, գլխատել ու կեղտոտել տարբեր գույնի ներկերով:
Հուշարձանների դեմ շարժումը սկսվեց ԱՄՆ Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության պատճառով անցկացված բողոքի ցույցերից հետո: Միացյալ Նահանգներում և Եվրոպայում հուշարձանները հարձակման են ենթարկվում ու պղծվում ի նշան ռասիզմի ու գաղութատիրական անցյալի անմահացման դեմ բողոքի: