Հնդկաստանում 30-ամյա փեսան մահացել է կորոնավիրուսից իր հարսանյաց արարողությունից երկու օր անց: Հանդիսավոր արարողությունից առաջ տղամարդն արդեն վարակված է եղել COVID-19-ով և ախտանշաններ է ունեցել՝ գրում է Mirror պարբերականը:
Չնայած խստացված սահմանափակումներին՝ երիտասարդ տղամարդը որոշել է հարսանյաց արարողություն կազմակերպել՝ անտեսելով վարակի տարածումը կանխարգելելու նպատակով հավաքույթների արգելքի որոշումը:
Պարբերականը գրում է, որ հարսանիքի ժամանակ վարակվել են միջոցառմանը մասնակցած հյուրերից 95-ը: Հարսնացուն թեստավորվել է, որի արդյունքը բացասական է եղել: