Այսօր Ամերիկան նշում է իր ազգային տոներից մեկը՝ Հիշատակի օրը: Այս օրը ամերիկացիները հարգանքի տուրք են մատուցում երկրի բոլոր զինծառայողներին, որոնք զոհվել են այն պատերազմներում կամ զինված բախումներում, որոնց մասնակցել է Ամերիկան: Տոնի առթիվ բոլոր 50 նահանգների իշխանությունները հայտարարել են, որ «կբացվեն» ավելի քան երկու ամիս տևած կարանտինից հետո ու կվերադառնան նորմալ կյանքի:
Ի դեպ, նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր բոլոր նահանգների իշխանություններին, որ կզրկվեն դաշնային օգնությունից, եթե անհապաղ չսկսեն վերաբացվել:
Նախագահի անհամբերությունը, մասնագետների կարծիքով, պայմանավորված է նոյեմբերի ընտրություններով: Թրամփը ցանկանում է տնտեսական բարձր ցուցանիշներով գնալ ընտրությունների՝ ապահովելու իր վերընտրությունը: Սակայն առողջապահության մասնագետները նախազգուշացնում են, որ չափազանց հապճեպ բացումը սպառնում է համաճարակի երկրորդ ալիքն առաջացնել հենց նոյեմբերի ընտրություններին: