Ռուսաստանի Դաշնության 84 շրջաններում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 9434 նոր դեպք, մահացել է 139 հիվանդ, ապաքինվել ու հիվանդանոցներից դուրս է գրվել 8111 մարդ: Այս մասին տեղեկացնում են վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից՝ գրում է РИА Новости-ն:
Ընդ որում՝ 3966 մարդու մոտ, որը կազմում է վարակվածների 42 տոկոսը, կլինիկական ախտանշաններ չկան: Նոր վարակները հիմնականում գրանցվել են Մոսկվայում, Մերձմոսկովյան շրջանում և Սանկտ Պետերբուրգում:
Ռուսաստանում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 335882, մահացության ցուցանիշը 3388 է, ապաքինվել է 107936 հիվանդ: