Աշխարհի տարբեր ծայրերում կորոնավիրուսը չի շրջանցում նաև բուժաշխատողներին:
Օրինակ, Իրանում մոտ 10 հազար բուժաշխատողի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, հայտնել է երկրի առողջապահության փոխնախարարը: Ռուսաստանում վերջին մեկ ամսվա ընթացքում կորոնավիրուսով է վարակվել առնվազն 9 հազար 479 բուժաշխատող:
Մահվան դեպքերի թվում նաև տասնյակ բուժաշխատողներ կան: Առողջապահության համաշխարհային կազմակերպության պարզաբանմամբ` բուժաշխատողների շրջանում կորոնավիրուսի տարածման պատճառները մի քանիսն են, այդ թվում՝ անհատական պաշտպանության միջոցների պակասը, գերծանրաբեռնված աշխատանքը, ինչպես նաև ախտահանման միջոցների անբավարարությունը: