Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Հյուսիային Կորեան միջազգային հանրությունից օգնություն է խնդրել, քանի որ երկրի առողջապահության համակարգը բավականին թույլ է: Այս մասին գրում է Financial Times պարբերականը: Պաշտոնական Փհենյանը հետաքրքրված է վարակի ախտորոշման համար անհրաժեշտ թեստերի ձեռքբերման գործում:
Ուհանում սկսված համաճարակից հետո Հյուսիսային Կորեան փակել էր սահմանները, իսկ երկրի իշխանությունները չեն հայտնել կորոնավիրուսի վարակման որևէ դեպքի մասին: