ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը Ֆեյսբուքում գրառում է արել՝ մի անգամ ևս հիշեցնելով, որ կոմունալ վճարումների խնդիրը լուծվել է:
«Սիրելի քաղաքացիներ,
Տեղեկացնում եմ, որ կոմունալների վճարումների խնդիրը ևս լուծվել է.
-
ՉՎՃԱՐԵԼՈՒ դեպքում ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ և չեն կարող անջատել հոսանքը, գազը կամ ջուրը։
Սա չի ենթադրում, որ հետո չպետք է վճարել արդեն իսկ սպառված ծառայությունների դիմաց. հաջորդ ամիսներին այս ամսվա պարտքը պետք է մարվի։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը արտակարգ դրության ստեղծած իրավիճակը ճանաչել է կոմունալ վճարումներին խոչընդոտող ֆորս մաժոր։
Նման պայմաններում մատակարար ընկերությունները, համաձայն սպառողների հետ կնքված պայմանագրերի, իրավասու չեն բնակիչ-բաժանորդների կողմից վճարման պարտավորության չկատարման դեպքում դադարեցնելու վերջիններիս էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը և խմելու ջրի մատակարարումը:
Միաժամանակ, վերը նշվածը չի ազատում բնակիչ-բաժանորդներին իրենց մատակարարված էլեկտրաէներգիայի, գազի և ջրի դիմաց վճարման պարտավորության կատարումից»,- ՀԾԿՀ-ի ծանուցումն է մեջբերել պատգամավորը: