• Հայ
  • Eng
  • РУС
Հարցազրույց Վահան Վարդապետյանի հետ Հարցազրույց Վահան Վարդապետյանի հետ 22:51
Մեր տղան լավ է. Նազելի Բաղդասարյանը տեսակցել է օրեր առաջ հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողին Մեր տղան լավ է.... 17:44
Սև և գունավոր մետաղի թափոնների և ջարդոնի արտահանումը ժամանակավորապես կարգելվի. ՊԵԿ Սև և գունավոր մետաղի... 13:25
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 13:1022 Փտր, 2020

Արցախը և Ադրբեջանը երբևէ որևէ պարագայում չեն կարող լինել ընդհանուր քաղաքական տարածքում. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում տեղի է ունենում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Նիստին ներկա են նաև Հայաստանի և Արցախի խորհրդարանների նախագահներ՝ Արարատ Միրզոյանը և Աշոտ Ղուլյանը:

Մինչ օրակարգային հարցերին անցնելը Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդես են եկել ելույթներով:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների հարգելի անդամներ,

Այսօր մենք անցկացնում ենք Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ երրորդ նիստը, ինչը նշանակում է, որ այսպիսի ֆորմատներով նիստերի անցկացումն այլևս դառնում են անշրջելի ավանդույթ և խնդիրն այստեղ միայն ավանդույթի մեջ չէ: Սա բացարձակ անհրաժեշտություն է, որպեսզի Հայաստանի և Արցախի իշխանությունները լինեն միևնույն էջի վրա և Հայաստանի ու Արցախի փոխգործակցությունը մեր երկրի, հայրենիքի, ժողովրդի անվտանգության կարևորագույն բաղադրիչն է:

Ընդհանրապես, կարծում եմ, որ վերջին շրջանում մենք այս առումով բավականին արդյունավետ աշխատանք ենք իրականացրել և այդ աշխատանքը հասել է մի կուլմինացիայի, երբ մենք հնարավորություն ենք ունեցել արձանագրել, որ Արցախի և Հայաստանի իշխանությունների պատկերացումներն Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են: Սա ամենևին չի նշանակում, թե Արցախի հարցի կարգավորման ամբողջ համատեքստի բոլոր դետալների հետ կապված կան միևնույն պատկերացումները, սա նշանակում է, որ ռազմավարության, վեկտորի ուղղությամբ մենք իսկապես ունենք նույնական պատկերացում և այդ նույնական պատկերացումներն ունեն մի քանի անհրաժեշտ հենասյուներ: Այդ հենասյուներից կարևորագույնը ես համարում եմ արձանագրումն այն բանի, որ Արցախի Հանրապետությունը բանակցային գործընթացի լիարժեք մասնակից է և առանց Արցախի Հանրապետության հետ բանակցությունների` հնարավոր չէ Ղարաբաղի հարցի կարգավորում:

Այս առումով, շատ կարևոր եմ համարում, որ, ըստ էության, մեր համատեղ աշխատանքի ընթացքում ձևավորվում է, եթե չասենք՝ ձևավորվել է, Ղարաբաղի հարցի բանակցային նոր բովանդակություն և կարծում եմ, որ այդ բովանդակությունը առաջինը` ավելի համապարփակ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շահերը և երկրորդը` այդ բովանդակությունը կառուցողական է` հարցի կարգավորման հնարավորություններ ստեղծելու տեսանկյունից: Եվ այս առումով ես նույնպես կարևորում եմ այն դիսկուրսը և քննարկումը, որ տեղի ունեցավ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում, որտեղ այդ նույն բովանդակությունը միս ու արյուն ստացավ, հստակ ձևակերպվեց և այն մենք պայմանականորեն անվանեցինք մյունխենյան սկզբունքներ:

Իհարկե, Արցախի և Հայաստանի Հանրապետության համագործակցության անկյունաքարային թեմաներից մեկն անվտանգությունն է, որովհետև Արցախը և Հայաստանն անվտանգության ընդհանուր տարածք են, անվտանգային ընդհանուր միջավայր են, և այստեղ մեր օրակարգը որևէ ձևով չի կարող տարանջատված և տարբերակված լինել: Այդ առումով մենք բնականաբար շատ ենք կարևորում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զինված ուժերի մարտունակությունը և զինված ուժերում հաստատված բարոյահոգեբանական մթնոլորտը:

Ընդհանուր առմամբ կարող եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերջին շրջանում, մասնավորապես, 2019 թվականին, հսկայական միջոցներ է ձեռնարկել և հսկայական միջոցներ հատկացրել բանակում էական ու շոշափելի փոփոխություններ իրականացնելու համար` սկսած սպառազինությունների ձեռքբերումից, վերջացրած սպայական, շարքային կազմերի սոցիալական երաշխիքներից, այնպես էլ դրամական բավարարումների չափից: Եվ այս ամենի արդյունքում, բնականաբար, բոլորիս ակնկալիքն այն է, որ բանակում նաև կարգապահությունը, բարոյահոգեբանական մթնոլորտը և հարաբերությունները բերվեն բոլորովին նոր մակարդակի վրա, և ես համարում եմ, որ այդ խնդիրն իրապես լուծելի է:

Վերջին շրջանի քննարկումներում ես մի այսպիսի արձանագրում եմ արել, որ կա դիսոնանս բանակի հեղինակության և ծառայության հեղինակության միջև: Հայաստանի Հանրապետությունում և Արցախում բանակը բացարձակ և անառարկելի հեղինակություն է: Այսինքն՝ բանակի հետ կապված ո՛չ Հայաստանի Հանրապետությունում, ո՛չ Արցախում չի կարող լինել որևէ քննարկում և որևէ թեմա, որովհետև Հայաստանում և Արցախում, ընդհանրապես հայ ժողովրդի համար բանակը բացարձակ, անքննելի արժեք է, բայց, ցավոք սրտի, մենք ունենք այսպիսի մի երևույթ, որ բանակում ծառայության հեղինակությունն այնուամենայնիվ որոշակիորեն զիջում է բանակի հեղինակությանը, և մեր գործնական խնդիրն է բանակում ծառայության հեղինակությունը հավասարեցնել բանակի հեղինակությանը, և այսօր մենք իհարկե կքննարկենք, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք:

Անվտանգային միջավայրի առումով կարծում եմ, որ մենք պետք է արձանագրենք ևս մի այսպիսի իրողություն: Իհարկե, զինված ուժերը մեր անվտանգության ամենաառաջնային երաշխիքը և երաշխավորն են, բայց ուզում եմ ասել, որ այդ առաքելության իրականացման մեջ բանակին երբեք միայնակ պետք չէ թողնել և պետք է բանակի գործառութային ծանրաբեռնվածությունը որոշակիորեն թեթևացնել: Կարծում եմ, որ մենք, ի վերջո, պետք է արձանագրենք, որ նաև ժողովրդավարությունն այն կարևոր երաշխիքներից է, որը պետք է ամրացնի ու ամրապնդի Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգությունը:

Այս առումով գիտենք, որ առաջիկայում Արցախում տեղի են ունենալու համապետական ընտրություններ, և կարծում եմ, որ ընդհանրապես Արցախի գոյության ողջ ընթացքում տեղի ունեցած ընտրություններն ի ցույց են դրել ժողովրդավարական առումով Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև բոլորովին տարբեր իրողությունների գոյությունը, ինչը ևս մեկ անգամ գալիս է հիմնավորելու, որ Արցախը և Ադրբեջանը երբևէ որևէ պարագայում չեն կարող լինել ընդհանուր քաղաքական տարածքում, որովհետև Արցախում արդեն 3, 5, 10 տարի առաջ ժողովրդավարության մակարդակն անգամներով անհամեմատելի ավելի բարձր է եղել, քան հարևան երկրում, և այդ իրողությունը ոչ միայն անշրջելի է, այլև ես կարծում եմ, որ այդ իրողությունը ևս մեկ անգամ շատ ավելի վառ ու արտահայտված կերպով կարտահայտվի Արցախի առաջիկա համապետական` նախագահական և խորհրդանարանական ընտրություններում: Եվ ես շատ կարևոր եմ համարում, որ այս հարցում նույնպես Արցախի և Հայաստանի իշխանություններն ունեն նույնական պատկերացումներ ու մոտեցումներ:

Եվ իհարկե մեր անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը մեր երկրների տնտեսությունների մրցունակությունն է: Տնտեսությունն է, որ պետք է Հայաստանի ու Արցախի զինված ուժերին ապահովի անհրաժեշտ ռեսուրսներով` իրենց գործառույթներն իրականացնելու համար, և այսօրվա օրակարգում մենք կքննարկենք նաև տնտեսական ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր: Բայց մյուս կողմից՝ մենք պետք է արձանագրենք, որ մեր տարածաշրջանում անվտանգային վիճակը, ցավոք սրտի, գնալով ավելի է լարվում, և մենք այստեղ ավելի շատ նոր սրացումներ ենք տեսնում, քան լուծումներ, և այս համատեքստը նույնպես անվտանգության խորհուրդների համատեղ նիստում կքննարկվի:

Այս առումով ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել մի հետևյալ խնդրի վրա: Կարծում եմ` այսօր տարածաշրջանում ստեղծված աշխահաքաղաքական իրողությունների պայմաններում մենք պետք է արձանագրենք, որ ունենք համատեղ պատասխանատվություն ոչ միայն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության առումով, այլև ունենք առանձնահատուկ պատասխանատվություն` մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման և գլոբալ անվտանգության ապահովման առումով: Եվ ես ուրախ եմ արձանագրել, որ այս հարցում նույնպես Հայաստանի և Արցախի իշխանությունների մոտեցումները նույնական են, և մեր առաքելությունն ու պարտավորությունն է ապահովել մեր ազգային անվտանգությունը, տարածաշրջանային անվտանգությունը և մեր ներդրումն ունենալ գլոբալ անվտանգության մեջ: Սա նույնպես մեր օրակարագային կարևոր խնդիրն է և մեր համագործակցության կարևոր առարկաներից մեկը, որտեղ, մենք կարծում ենք՝ արդյունավետ համագործակցում ենք, և, իհարկե, այդ համագործակցությունը գնալով ավելի արդյունավետ կդառնա:

Հարգելի գործընկերներ, մեզ այսօր մաղթում եմ հաջողություն և արդյունավետ աշխատանք»: 

Իր ելույթում նախագահ Բակո Սահակյանը կանգ է առել արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող խնդիրների վրա՝ կապված, մասնավորապես, արտաքին քաղաքական վերջին զարգացումների, բանակաշինության, հանրապետության հարավային շրջաններում ռազմավարական բնույթի սոցիալ-տնտեսական մի շարք նախագծերի իրականացման հետ: 

Բակո Սահակյանը նշել է, որ նախատեսվող ծրագրերը հավակնոտ են, բայց միանգամայն իրատեսական՝ համոզմունք հայտնելով, որ միասնական ջանքերով, աշխատանքները համակարգված ու հետևողականորեն իրականացնելու դեպքում այդ նախագծերը կյանքի կկոչվեն:

Լրահոս
  • Հունվարի 17-ի եղանակային կանխատեսումները 00:4017 Հնվ, 2021
  • Վաշինգտոնը պատրաստվում է դիմավորել ԱՄՆ 46-րդ նախագահին 00:3017 Հնվ, 2021
  • Արարատցիները բողոքում են տրանսպորտի ուղեվարձի ապօրինի թանկացման դեմ 00:1917 Հնվ, 2021
  • ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում 00:1017 Հնվ, 2021
  • Մեդիա դեմք դառնալու հնարավորություն․ Հանրայինը հրավիրում է անվճար դասընթացների 00:0117 Հնվ, 2021
  • Միքայել Մինասյանի կողմից ԱԺ նախագահի վերաբերյալ հրապարակված տեղեկատվությունն ակնհայտ սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի. ԱԱԾ 23:4416 Հնվ, 2021
  • Նրանք խայտառակում են գյումրեցու անունը. Վազգեն Մանուկյանը՝ իր ճանապարհը փակած քաղաքացիների մասին 23:3716 Հնվ, 2021
  • Սյունիքում սահմանների փոփոխություններով պայմանավորված՝ արոտավայրերի հետ կապված խնդիրներ են առաջացել. Տեղի համայնքապետարան 23:2016 Հնվ, 2021
  • «Ես ողջ եմ»՝ բոլոր ուժերը հավաքելով ասել է Սեյրանը, երբ բժիշկն ասել է, որ «արդեն ուշ է» 23:0016 Հնվ, 2021
  • Արցախի բուժհիմնարկները կհամալրվեն անհրաժեշտ բժիշկ-մասնագետներով և ժամանակակից բժշկական սարքավորումներով 22:4516 Հնվ, 2021
  • Միքայել Մինասյանի հերթական ցնդաբանությունը պետք է արժանանա պատշաճ քրեաիրավական գնահատականի. Արարատ Միրզոյան 22:3316 Հնվ, 2021
  • Հակոբ Արշակյանն այցելել է Էջմիածնի սարքաշինական գործարան 22:1916 Հնվ, 2021
  • ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գանգատ կներկայացնի ՄԻԵԴ 22:0016 Հնվ, 2021
  • Սուրեն Սահակյանը նշանակվել է պաշտպանության փոխնախարար 21:5416 Հնվ, 2021
  • Հարցազրույց Վահան Վարդապետյանի հետ 21:4216 Հնվ, 2021
  • ԿԽՄԿ-ն աշխատում է գերիների ընտանիքների հետ 21:3016 Հնվ, 2021
  • Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է պետական վերահսկողական ծառայության պետ 21:1616 Հնվ, 2021
  • Լուրեր 21։00 Գլխավոր թողարկում | 16.01.2021 21:0016 Հնվ, 2021
  • Արցախի նախկին բնակության վայրեր է վերադարձել 49638 մարդ 20:3716 Հնվ, 2021
  • Հռոմի խնամքի տանը գազի արտահոսք է տեղի ունեցել. կան զոհեր ու տուժածներ 20:2116 Հնվ, 2021
  • Կարանտինը հարկավոր էր ևս 6 ամսով երկարաձգել՝ երկրի առողջապահական համակարգը չծանրաբեռնելու տեսանկյունից. Գայանե Սահակյան 20:1716 Հնվ, 2021
  • Եվրոպական առաջատար երկրները Իրանին կոչ են անում դադարեցնել մետաղական ուրանի հարստացումը 20:0616 Հնվ, 2021
  • Հայաստանի ապագան երկար արժեքային շղթաների ու բարդ ապրանքների մեջ է. ՀՀ էկոնոմիկայի նախարար 19:5716 Հնվ, 2021
  • Կյանքը պատերազմից հետո. հիվանդասենյակում նշանված Արսենն ու Մարիամը խոստանում են շատ երեխաներ ունենալ 19:4716 Հնվ, 2021
  • Արցախի նախագահը վնասվածքաբան-օրթոպեդ Վրեժ Մանուկյանին պարգևատրել է Երախտագիտության մեդալով 19:3816 Հնվ, 2021
  • Կորցրած բնակավայրերում հաշվառված քաղաքացիների աջակցության դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվել է 19:3116 Հնվ, 2021
  • Բայդենը Վիկտորիա Նուլանդին առաջադրել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնում 19:2416 Հնվ, 2021
  • Օպերայի և բալետի թատրոնը վերսկսում է իր գործունեությունը 19:1516 Հնվ, 2021
  • Գերմանիայի իշխող կուսակցությունը նոր նախագահ ունի 19:0616 Հնվ, 2021
  • Լուրեր 19:00 | 16.01.2021 19:0016 Հնվ, 2021
  • Վահան Քերոբյանը հանդիպել է Հայաստանի ադամանդագործության և ոսկերչական ընկերությունների ներկայացուցիչների հետ 18:5816 Հնվ, 2021
  • Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում սահմանվել են ելքի և մուտքի մասնակի սահմանափակումներ 18:4516 Հնվ, 2021
  • «Ալաշկերտը» հաղթել է «Փյունիկ-2»-ին 18:3416 Հնվ, 2021
  • 57 տարեկանում մահացել է միլիարդատեր Բենջամին Ռոտշիլդը 18:2016 Հնվ, 2021
  • Նոր նախագիծ՝ «Հայ երգը դարերից» 18:0916 Հնվ, 2021
  • ՌԴ-ում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 590 հիվանդ 17:5516 Հնվ, 2021
  • Մեր տղան լավ է. Նազելի Բաղդասարյանը տեսակցել է օրեր առաջ հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողին 17:4416 Հնվ, 2021
  • Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար 17:3416 Հնվ, 2021
  • «Մեր տանը» ապաստանած հադրութցի ընտանիքն ապրում է տունդարձի երազանքով 17:2216 Հնվ, 2021
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը՝ համաշխարհային հանրությանը 17:0916 Հնվ, 2021
  • Լուրեր 17։00 | 16.01.2021 17:0116 Հնվ, 2021
  • Բարեգործական ծրագիր զինծառայողների և արցախցի փոքրիկների համար 16:5716 Հնվ, 2021
  • Գյուղատնտեսության աջակցության ծրագրերը կշարունակվեն 16:4616 Հնվ, 2021
  • Վրաստանում նախկին ոստիկանի պատանդները ազատ են արձակվել 16:3716 Հնվ, 2021
  • Իրանական ընկերության տնօրենն Արտաշես Թումանյանին է ներկայացրել Հայաստանում տնտեսական գործունեություն սկսելու ծրագրերը 16:1816 Հնվ, 2021
  • «Արարատ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել սերբ հարձակվող Դիմիտրիյե Պոբուլիչի հետ 16:0816 Հնվ, 2021
  • «Հայաստան» հիմնադրամը 1,5 միլիոն դոլար է տրամադրել 44-օրյա պատերազմի վիրավորներին պրոթեզավորելու համար 15:5516 Հնվ, 2021
  • «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Մաիլսոն Լիման տեղափոխվել է ԱՄԷ 15:4316 Հնվ, 2021
  • Օդի ջերմաստիճանը հունվարի 19-21-ն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով 15:3016 Հնվ, 2021
  • Ախուրյանի, Աշոցքի, Տաշիրի և Մարտունու տարածաշրջաններում ձյուն է տեղում 15:1616 Հնվ, 2021
  • Դեռ հեռու ենք կյանքի բնականոն հուն վերադառնալուց. Ջո Բայդեն 15:0416 Հնվ, 2021
  • Լուրեր 15:00 | 16.01.2021 15:0016 Հնվ, 2021
  • Հայազգի Հայկ Հաջինազարյանը Ջո Բայդենի վարչակազմում պաշտոն է զբաղեցրել 14:5116 Հնվ, 2021
  • Աշխատանքային խորհրդակցություն՝ ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի շուրջ 14:4116 Հնվ, 2021
  • «Բոմժեր էին, որոնց փող էր բաժանված». Վազգեն Մանուկյանը՝ ճանապարհը փակած քաղաքացիների մասին 14:3016 Հնվ, 2021
  • Սիրիայի Դեր Զորի շրջանում պայթյուն է տեղի ունեցել 14:1716 Հնվ, 2021
  • Ավարտվել է ժամկետային զինծառայողների ծնողների հանդիպումը վարչապետի հետ 14:0616 Հնվ, 2021
  • Իրանում գրանցվել է 5.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ 13:4716 Հնվ, 2021
  • Գյուղապահովագրության փորձնական ծրագիրն արդյունավետ է եղել գյուղացիական տնտեսությունների համար 13:3616 Հնվ, 2021
  • Սև և գունավոր մետաղի թափոնների և ջարդոնի արտահանումը ժամանակավորապես կարգելվի. ՊԵԿ 13:2516 Հնվ, 2021
  • Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել 13:1616 Հնվ, 2021
  • Նոր կարգ. քոլեջներում և ուսումնարաններում մանկավարժները կընտրվեն մրցույթով 13:0516 Հնվ, 2021
  • Լուրեր 13:00 | 16.01.2021 13:0016 Հնվ, 2021
  • Կորոնավիրուսի 1236 նոր դեպք Վրաստանում 12:5416 Հնվ, 2021
  • ԱԺ-ում քննարկվել են գերիների վերադարձին խոչընդոտող խնդիրները 12:4316 Հնվ, 2021
  • Մոլորակն ավելի լավը կլիներ առանց Թրամփի վարչակազմի. Ջավադ Զարիֆ 12:3316 Հնվ, 2021
  • Հրապարակվել են Արցախի շրջանների ներկայացուցիչների հեռախոսահամարները 12:2216 Հնվ, 2021
  • Ադրբեջանական կողմը 2 հայ զինծառայողի աճյուն է փոխանցել 12:1216 Հնվ, 2021
  • Facebook-ը վերականգնել է Դոնալդ Թրամփի օգտահաշիվը 12:0516 Հնվ, 2021
  • ՃՈ-ն հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով 11:5116 Հնվ, 2021
  • Արաբկիր վարչական շրջանի բազմաբնակարան շենքերում կտեղադրվեն արևային մարտկոցներ 11:3916 Հնվ, 2021
  • Ինդոնեզիայի երկրաշարժից հետո գրանցվել է 5.0 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցում 11:2016 Հնվ, 2021
  • Շիրակում առատ ձյուն է տեղում 11:0616 Հնվ, 2021
  • Թարմացում. 16.01.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 263 նոր դեպք, առողջացել 295 քաղաքացի 10:5216 Հնվ, 2021
  • Լարսը փակ է. ռուսական կողմում կուտակված է 340 բեռնատար 10:4416 Հնվ, 2021
  • Արցախում պատվաստվել է մոտ 100 ռուս խաղաղապահ 10:3316 Հնվ, 2021
  • ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 09:4716 Հնվ, 2021
  • «Ռոման» պարտվել է «Լացիոյին», Մխիթարյանը մասնակցել է հանդիպմանը 09:3716 Հնվ, 2021
  • Ի՞նչ է անհրաժեշտ օդային տարածքով ՀՀ մուտք գործելիս. ԱԱՏՄ-ն ոստիկանության ուժերի հետ համատեղ անցել է ուժեղացված աշխատանքային ռեժիմի 09:2216 Հնվ, 2021
  • Խաչմաչ և Մխիթարաշեն բնակավայրերում, Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում նախատեսվում է չպայթած զինամթերքի վնասազերծում. ԱՀ ԱԻՊԾ 09:1016 Հնվ, 2021
  • Այն, ինչ տեսակավորում են քաղաքացիները, ուղարկվում է վերամշակման 08:5716 Հնվ, 2021
  • Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 11 ավտոմեքենա 08:3016 Հնվ, 2021
  • Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների հանդիպումն Աջափնյակ համայնքի կուսակցականների հետ 08:1216 Հնվ, 2021

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2020 [email protected]

[email protected]։ Երևան, Նորք 0047, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015