Վալենտինի օրը երիտասարդ շատ զույգեր շտապում են լինել Վերոնայում, որտեղ ապրել են Շեքսպիրի ստեղծած սիրահարները՝ Ռոմեոն և Ջուլիետը: Ամեն տարի տասնյակ հազարավոր երիտասարդ զույգեր են գալիս այս քաղաք՝ տեսնելու այն պատշգամբը, որտեղից Ջուլիետը հանդիպում էր Ռոմեոյի հետ: Ջուլիետի արձանով տունը շատերի համար հաջողության վայր է դարձել:
Վերոնայում սիրահարները հիշողություններ են թողնում՝ կողպեքներ, լուսանկարներ, ինչպես նաև Ջուլիետին ուղղված նամակներ՝ խորհուրդներ կամ ցանկություններ ստանալու ակնկալիքով:
Ամեն տարի Ջուլիետի տունը 10 000 նամակ է ստանում տարբեր լեզուներով, որոնք գրում են հիմնականում դեռահաս աղջիկները: Նրանք վստահում են իրենց առաջին հույզերը, ուրախությունն ու անհանգստությունը: Նամակներին պատասխանում են Ջուլիետի քարտուղարուհիներ ասոցիացիայի կամավորները: