Երուսաղեմում վարորդն ավտոմեքենայով մխրճվել է մարդկանց խմբի մեջ, ինչի հետևանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 15 մարդ, որոնցից մեկի վիճակը ծանր է: Բոլոր տուժածները զինվորականներ են. նրանք հոսպիտալացվել են: Այս մասին գրում է Jerusalem Post պարբերականը:
Երուսաղեմի իրավապահները տեղի ունեցածը որակել են ահաբեկչություն: Ավտոմեքենայի վարորդը միտումնավոր դուրս է եկել մայթ ու վրաերթի ենթարկել մի խումբ երիտասարդի, ապա դեպքի վայրից փախուստի է դիմել: Հանցագործը հետախուզվում է: