Քիչ առաջ Նարեկ Մալյանն ու Կոնստանտին Տեր-Նակալյանը դուրս եկան Քրեական ոստիկանության գլխավոր վարչության շենքից:
Լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ իրեն բերման են ենթարկել իր ղեկավարած «ՎԵՏՕ» կազմակերպության մուտքի մոտից:
«Կարող ենք արձանագրել, որ սա իշխանության կողմից վերջին ճիգերն ու ջանքերն են իրավիճակը վերահսկողության տակ պահելու, սակայն դրանք անօգուտ են, մեր հռետորաբանությունն ավելի կկոշտանա»,- ասաց Ն.Մալյանը:
Կոնստանտին Տեր-Նակալյանը նշեց, որ ոստիկանությունում են գտնվում նաև «Ադեկվադի» հիմնադիր Արթուր Դանիելյանն ու ևս երկու անդամ՝ նույն կասկածանքով:
Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանն ու Կոնստանտին Տեր-Նակալյանը բերման էին ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով: