Ֆրանսիական «Ազգային միասնություն» աջ ծայրահեղական շարժման առաջնորդ Մարին Լե Պենը չի հրաժարվում երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնելու մտադրությունից: Նա հայտարարել է, որ մասնակցելու է 2022 թվականի նախագահի ընտրություններին, ձախողման դեպքում՝ նաև 2027-ին:
«Իմ նպատակն է պատրաստել ազգային միասնության նախագիծ, որի կենտրոնում մեծ Ֆրանսիան է. նախագիծ, որը միավորելու է բոլոր քաղաքացիներին՝ անկախ նրանց ազգությունից, նախագիծ, որը կարող է Ֆրանսիային ոտքի կանգնեցնել»,- ասել է նա:
Ըստ Մարին լե Պենի՝ պետության ներկա նախագահ Էմանուել Մակրոնն արդեն սկսել է իր քարոզարշավը: