Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը դատապարտել է ԱՄՆ Սենատի կողմից Հայկական բանաձևի ընդունումը, որով 1915-ի իրադարձություններն Օսմանյան Թուրքիայում ճանաչվել են՝ որպես Հայոց Ցեղասպանություն: Այս մասին հաղորդում է թուրքական Sabah-ը:
«Հուսով եմ, որ նրանք ետ կկանգնեն այս բոլոր սխալներից հետո, որովհետև մենք միջազգային արենայում երկար տարիների հարաբերություններ ենք հաստատել ՆԱՏՕ-ի և այդ երկրի (ԱՄՆ-ի՝ խմբ.) հետ»,- հայտարարել է Դյոնմեզը: