Մեծ Բրիտանիայի Լոուսոն քաղաքում վարորդն ավտոմեքենայով մխրճվել է մի խումբ դպրոցականների մեջ: Ողբերգական դեպքի պատճառով մահացել է 12-ամյա մեկ տղա: Եվս վեց երեխա ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում: Վթարից հետո հանցագործը փախուստի էր դիմել դեպքի վայրից, սակայն ավելի ուշ 51-ամյա վարորդը ձերբակալվել է: