Ռուսական գազի հսկա «Գազպրոմը» երկուշաբթի կսկսի բնական գազ մատակարարել Չինաստան «Սիբիրի ուժը» գազատարով: Այն կառուցելու համար պահանջվել է չորսուկես տարի: Գազատարը պաշտոնապես կբացեն Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Պուտինն ու Սի Ցզինպինը հեռուստակամուրջի միջոցով: Ակնկալվում է, որ գազատարով առաջիկա 30 տարում Չինաստան կմատակարարվի տարեկան 38 միլիարդ խորանարդ մետր գազ: