Ավագանին հաստատեց 2019-ի փոփոխված բյուջեն:
Երևանի բյուջեն 10 մլրդ դրամով կավելանա. ավագանին հավանություն է տվել որոշման նախագծին: Բյուջեի փոփոխությամբ 20%-ով կբարձրանա մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձը, շուրջ 1000 երեխայի համար նախակրթարաններում կբացվեն նոր խմբեր, կիրականացվեն ստորգետնյա հետիոտնային անցումների վերանորոգման, ոռոգման նոր ցանցի անցկացման, թատրոնների, մարզադպրոցների հիմնանորոգման, ինչպես նաև Երևանի գլխավոր հատակագծի մշակման, ճարտարապետական նշանակության շենքերի ճակատների վերականգնման, մետրոյի և ճոպանուղու նախագծային աշխատանքներ:
Մանրամասները՝ տեսանյութում