Եղիշե Չարենցի անվան տուն թանգարանում բացվել է Ռեգինա Ղազարյանի դիմանկարների և անձնական իրերի ցուցադրություն:
Եղիշե Չարենցի մահից հետո նրա ձեռագրերի ոդիսականը շարունակվել է, սկզբում՝ թաքուն, հետո՝ բացահայտ։ 1935-1937 թվականների Չարենցի ստեղծած աշխատանքների, որոնց թվում՝ «Ռեքվիեմ Կոմիտասին», «Անանուն», «Աշնանային երգեր», «Նավզիկե» և շատ այլ գործերի փրկիչը ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Ռեգինա Ղազարյանն է: Նկարչուհու ամբողջ ժառանգությունը պահվում է պոետի տուն թանգարանում:
Մանրամասները՝ տեսանյութում