22 զինծառայողներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:
Զինվորական բեռնատարի վթարի հետևանքով վիրավորների վիճակը բավարար է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի երթևեկելի մասից մեքենան դուրս է եկել և գլորվել ձորը: Վթարի հետևանքով մահացել է 4 ժամկետային զինծառայող: Ողբերգական պատահարի զոհերի հարազատներին ցավակցություն է հայտնել Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: Դավիթ Տոնոյանը վստահեցրել է, որ մեղավորները պատասխանատվություն կկրեն օրենքի ողջ խստությամբ։ Վթարից տուժած զինծառայողները Գորիսի հիվանդանոցում առաջին օգնություն ստալուց և հետազոտվելուց հետո տեղափոխվել են Զանգեզուրի կայազորի զինվորական հոսպիտալ: Հոսպիտալի գլխավոր բժիշկ Կարեն Գրիգորյանից տեղեկացանք, որ 22 զինծառայողներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: