ՊՎԾ պետը Մարալիկում հանդիպել է համայնքապետի և նրա հրաժարականը պահանջող բնակիչների հետ:
ՊՎԾ պետը Մարալիկում հանդիպել է համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի և նրա հրաժարականը պահանջող բնակիչների հետ: Դավիթ Սանասարյանը բնակիչներին վստահեցրել է, որ ուսումնասիրություն են կատարելու և պարզելու, թե պետբյուջեի միջոցներն ինչպես են ծախսվել։