Ոստիկանությունը հորդորում է վարորդներին՝ պահպանել երթևեկության կանոնները։
Ճանապարհային ոստիկանությունը միայն ապրիլի 25-ին տուգանային հրապարակ է տարել առանց համարանիշների 18 մեքենա: Խախտումների թիվը տասնյակ անգամ ավելացել է: Դատախազությունը տեղեկացնում է, որ միայն վերջին 10 օրում 62 ճանապարհատրանսպորտային պատահար է արձանագրվել, 5-ը՝ մահվան ելքով: