Եկեղեցու հիմնադրամի նախագահը պատմել է, որ, տարբեր պատրվակներով, հայերին արգելում են մուտք գործել եկեղեցի, իսկ գողերը անարգել ավերում են հնագույն կառույցը:
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին հերթական անգամ գանձագողերի թիրախում է: Եկեղեցու հիմնադրամի նախագահը պատմել է, որ, տարբեր պատրվակներով, հայերին արգելում են մուտք գործել եկեղեցի, իսկ գողերը անարգել ավերում են հնագույն կառույցը: Նա նշել է, որ իրենք պայքարում են եկեղեցու վերաբացման համար: Եվս մեկ գողության դեպք էլ օրեր առաջ էր գրանցվել Ստամբուլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: