Զբոսաշրջային սեզոնին ավիատոմսերի թանկացման խնդիրը մեղմելու նպատակով Երևանում սկսել են վայրէջք կատարել խոշոր՝ մինչև 364 նստատեղ ունեցող «Բոինգ-777» տիպի օդանավեր:
Զբոսաշրջային սեզոնին ավիատոմսերի թանկացման խնդիրը մեղմելու նպատակով Երևանում սկսել են վայրէջք կատարել խոշոր՝ մինչև 364 նստատեղ ունեցող «Բոինգ-777» տիպի օդանավեր: Օդային ուղեվարձի գինը կարգավորելու նպատակով Քաղավիացիայի պետը նախորդ շաբաթ հայտարարեց, որ ավիաընկերությունների հետ բանակցում են չվերթերի քանակն ավելացնելու և մեծ ինքնաթիռներ շահագործելու ուղղությամբ: