«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը 10-ական միլիոն դրամ փոխհատուցում է տրամադրել ադրբեջանական կրակոցից սահմանին զոհված 9 զինծառայողների ընտանիքներին:
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը 10-ական միլիոն դրամ փոխհատուցում է տրամադրել ադրբեջանական կրակոցից սահմանին զոհված 9 զինծառայողների ընտանիքներին: Նրանց անունները հարապարակված են 1000plus.am կայքում: Ընտանիքներին՝ կախված զոհվածի զինվորական կոչումից, ամսական 200-300 հազար դրամ կտրամադրվի՝ 20 տարվա ընթացքում: Այսուհետև հնարավոր է Հիմնադրամին նվիրաբերություն իրականացնել նաև SMS հաղորդագրության միջոցով: 1028 հեռախոսահամարին կարող եք ուղարկել SMS` հաղորդագրության մեջ նշելով Ձեր անուն ազգանունը: 1 SMS ուղարկելով՝ կնվիրաբերեք 1000 դրամ: