Բելգիացի խորհրդարանականները եղել են Արցախի պաշտոնական գրեթե բոլոր օղակներում:
ԼՂՀ-ում են Բելգիայի Թագավորությունից ժամանած մի խումբ խորհրդարանականներ: Նրանք Արցախ են եկել ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի ուղեկցությամբ։
Բելգիացի խորհրդարանականները եղել են Արցախի պաշտոնական գրեթե բոլոր օղակներում: Հյուրերը գնահատել են խորհրդարանական դիվանագիտության շրջանակում համագործակցության այս ձեւաչափը։
Նրանք արցախցիներին առաջարկում են պետականաշինության համար արդյունավետ օգտագործել հարաբերական խաղաղության ու կայունության ժամանակահատվածը:
Բելգիայի Թագավորության խորհրդարանականներն Արցախ կատարած այցը եզրափակել են մամուլի ասուլիսով, որի ժամանակ ամփոփել են տպավորություններն ու հետեւությունները:
Մանրամասները՝ տեսանյութում