Մեծ Բրիտանիայի խորհրդարանում հարց է բարձրացվել ճանաչելու ցեղասպանության փաստերը:
«Մեծ Բրիտանիայի կառավարությունը պետք է ավելին անի ցեղասպանության փաստերը ճանաչելու համար, ինչպիսին Հայոց ցեղասպանությունն է: Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս հարցում աջակցություն են հայտնում Ներկայացուցիչների պալատում, օրինակ՝ Բորիս Ջոնսոնին»,- ասել է բրիտանացի պատգամավոր Ջիլս Ուոթլինգը: