Նոյեմբերի 26-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է մառախուղ: Նոյեմբերի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, 30-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 9-11 աստիճանով։
Երևանում նոյեմբերի 26-ին սպասվում է անձրև, 27-30-ը՝ առանց տեղումների եղանակ: