ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհը որտեղո՞վ է անցնելու: Նա մտավախություն հայտնեց, որ նոր երթուղին կարող է շրջանցել ոչ միայն Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը, Սուս և Աղավնո գյուղերը, այլ նաև Շուշիի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն, Եղծահող, Լիսագոր, Կանաչթալա գյուղերը:
«Աշխատանքային քննարկումներ են եղել Արցախի իշխանությունների և ռուս խաղաղապահների մասնակցությամբ: Կմիանան նաև մեր մասնագետները, կձևավորվի առաջարկ, այն կքննարկվի: Բնականաբար, քննարկումների ընթացքում կարվի առավելագույնը, որ Արցախի ժողովրդի և ՀՀ-ի շահերը առավելագույնս պաշտպանվեն: Արցախի և ՀՀ իշխանություններն ամեն բան կանեն, որպեսզի Ձեր նշած սցենարները տեղի չունենան»,- ի պատասխան՝ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: