Պակիստանի Սինդ նահանգում երկու գնացքի բախումից, ըստ վերջին տեղեկությունների, զոհվել է 50-ից ավելի մարդ: Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ պատահարի պահին ուղևորների մեծ մասը քնած է եղել, ոչ բոլոր զոհերն են փրկվել ավերված վագոններից, գրում է РИА Новости-ն:
Ըստ տեղեկության՝ Գոտկի քաղաքի շրջանում երկաթուղային կայարանների միջև բախվել են երկու արագընթաց գնացքներ: Մեկ գնացք բախվել է ռելսերից դուրս մնացած երկրորդ գնացքին: Բախման հետևանքով 14 վագոն է շրջվել, իսկ 6-8 «ամբողջությամբ ավերվել» են: Փրկարարները բախման վայր են ժամանել ընդամենը 1,5 ժամ անց, և ուղևորների մեծ մասն ինքնուրույն է փրկվել:
Դեպքի վայրում աշխատում են ոստիկանությունը, զինվորականներն ու փրկարարները, գնացքների տեղաշարժը դադարեցվել է:
Վարչապետ Իմրան Խանը, ցնցված գնացքի աղետալի միջադեպից, հայտարարել է, որ անցկացնելու է երկաթուղու անվտանգության խախտումների համապարփակ հետաքննություն: