Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետի պաշտոնում. վարչապետի ընտրության հարցը խորհրդարանում կրկին կքննարկվի մայիսի 10-ին:
19 հայ գերիներին խոշտանգելու և սպանելու առնչությամբ դիմում է ներկայացվել ՄԻԵԴ:
Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու համար:
Նախագահ Արմեն Սարգսյանի՝ երկքաղաքացիության փաստը թաքցնելու հարցով հարուցվել է քրեական գործ:
Մայիսի 3-ը Մամուլի ազատության օրն է:
Մեկնարկել է առաջին դասարանցիների առցանց հայտագրման առաջին փուլը:
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ: Վարչապետի պաշտոնակատարը քաղաքացիներին կոչ է արել ակտիվորեն դիմել պոլիկլինիկաներ ու պատվաստվել:
Օրվա կորոնաթիվը. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 145 նոր դեպք: Առողջացել է 717, մահացել՝ 10 մարդ: