ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. տեղեկացնում է ԵՊՀ կայքը:
Գեղամ Գևորգյանը հրաժարականի դիմումի մասին հայտնել է ԵՊՀ այսօր տեղի ունեցած արտահերթ նիստին:
Նա ԿԳՄՍ նախարարին և Հոգաբարձուների խորհրդի քարտուղարին ուղղված դիմումի մեջ խնդրել է մայիսի 17-ին իրեն ազատել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: