Ֆրանսիայի ոստիկանությունը ենթադրում է, որ ահաբեկչություն է կանխել Մարսելում: Քաղաքի հրեական դպրոցի մոտակայքում ձերբակալվել է դանակով զինված տղամարդ: Ըստ տեղական մամուլի՝ նա իր տարօրինակ պահվածքով գրավել է ուսումնական հաստատության անվտանգության աշխատակիցների ուշադրությունը՝ հաղորդում է 1tv.ru-ն:
Սկզբում տեղեկություն է տարածվել, որ անհայտ անձը փորձել է մտնել դպրոց, բայց հետո դրանք հերքվել են: Սառը զենքով տղամարդուն ձերբակալել են Կրթական հաստատության հարևանությամբ գտնվող կոշեր խանութում: Միջադեպից հետո ոստիկանությունն ուժեղացրել է անվտանգությունը Մարսելի հրեական համայնքին պատկանող բոլոր օբյեկտներում: