ԱՄՆ պետքարտուղարությունը Ռուսաստանի Դաշնությանը կոչ է արել հրաժարվել քիմիական զենքից՝ Ալեքսեյ Նավալնիի պատճառով նոր պատժամիջոցներից խուսափելու համար՝ փոխանցում է РИА Новости-ն:
«Ռուսաստանին կոչ ենք անում միջազգային հսկողության ներքո հայտարարագրել ու չեղարկել քիմիական զենքի չհայտարարված ծրագիրը»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը:
Պետքարտուղարությունում նշել են, որ ԱՄՆ-ում գործող 1991-ի քիմիական և կենսաբանական զենքի վերահսկողության մասին օրենքի համաձայն՝ Ռուսաստանին նոր պատժամիջոցներ են սպառնում Ալեքսեյ Նավալնիին թունավորելու պատճառով: