6,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել կենտրոնական Հունաստանում՝ Լարիսա քաղաքի մոտակայքում՝ հայտնում է euronews-ը:
Տուժածների մասին տեղեկություններ չկան, հաղորդվել է մի քանի հետցնցումների մասին:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Էլասոնա քաղաքից 16 կիլոմետր հարավ, և ըստ Հունաստանի քաղաքացիական պաշտպանության ուժերի տվյալների՝ երկրաշարժը «նյութական վնաս» է հասցրել Էլասոնայի մոտակայքում գտնվող մի տան, ինչպես նաև տեղի դպրոցին:
Ստորգետնյա ցնցումներն զգացվել է նաև հարևան երկրների՝ Հյուսիսային Մակեդոնիայի, Կոսովոյի և Չեռնոգորիայի մայրաքաղաքներում: